copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 17:30 10-09-2025

Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում

Առնվազն 7557 կալանավոր է փախել Նեպալի բանտերից սեպտեմբերի 9-ից երկրում սկսված համատարած զանգվածային անկարգությունների ընթացքում: Այս մասին հաղորդում է My Republica պարբերականը՝ հղում անելով Նեպալի ներքին գործերի նախարարության աղբյուրի:

Լրատվամիջոցի տվյալներով՝ փախուստի դիմած կալանավորների մասին հաղորդագրություններն ստացվել են 13 ուղղիչ հաստատություններից: Իրավապահ մարմինների և զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայվել են ամբողջ երկրում՝ հանցագործներին վերադարձնելու համար: Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել զգուշություն պահպանել և հայտնել ցանկացած կասկածելի իրավիճակի մասին:

Իրավիճակը Նեպալում սրվել էր այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել էր սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։ Ցույցերի ֆոնին սոցցանցերի արգելքը չեղարկվել էր, սակայն բողոքի ակցիաները շարունակվել էին, և երկրի վարչապետը հրաժարական է տվել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել