Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 15:38 10-09-2025

Ադրբեջանական սերունդը մեծանում է՝ հավատալով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ես տարբեր առիթներով կիսվել եմ այս էջում Ադրբեջանի դպրոցական դասագրքերի վերաբերյալ արված իմ հետազոտության արդյունքներով։ Նյութը բավականին ծավալուն է, բայց ունի նաև աուդիո տարբերակ, այնպես որ, եթե դեռ չեք կարդացել, առաջարկում եմ ծանոթանալ։ Այդ նյութում հստակ կտեսնեք, թե ինչպես է ՀՀ տարածքը ներկայացվում որպես «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայերը՝ բացառապես որպես «թշնամիներ»։

Սակայն, վերջերս աչքիս ընկավ արտերկրում ապրող մի ադրբեջանցի հետազոտողի՝ Շալալա Մամեդովայի աշխատանքը, որը հրապարակվել է «Baku Research Institute» կայքում 2025 թ. սեպտեմբերի 5-ին։ Այդ հետազոտական հոդվածում վերլուծվում է, թե ինչպես են Ադրբեջանի դպրոցական պատմության դասագրքերում վերջին տասնամյակներին ներկայացվում Հայաստանը և հայերը։ Նյութը անգլերեն է, բայց ես կթարգմանեմ դրանից միայն մի հատված.

«Ներկայացնելով Ալբանիայի սահմանները՝ նշվում է, որ դրանք ընդգրկում էին ներկայիս Հայաստանի տարածքը (մեջբերման փակագծերում նշվում է, որ այդ տարածքը եղել է Արևմտյան Ադրբեջան): Այսպիսով, դասագիրքը հնագույն ժամանակներում Ալբանիայի և Ատուրպատենի հարևանությամբ որևէ հայկական տարր չի հիշատակում։ Ալբանիայի արևմուտքում գտնվող քաղաքակրթությունը ներկայացվում է որպես Արևմտյան Ադրբեջան»։

Նյութի հղումը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում, եթե ցանկություն ունենաք այն կարդալ։ Սակայն կարևոր համարեցի ձեզ ներկայացնել, որ անգամ ադրբեջանցի հետազոտողն է փաստում, թե ինչպես է ադրբեջանական սերունդը մեծանում՝ հավատալով, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ Սա, իմ կարծիքով, ամենամեծ խոչընդոտներից մեկն է իրական խաղաղության կառուցման ճանապարհին…

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել