copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:50 06-09-2025

Ուկրաինա զորք ուղարկելու քննարկումները իրական հիմք չունեն․ քաղաքագետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Կամավորների կոալիցիայի» 26 երկրներ պատրաստ են ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա։ Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

Քաղաքագետը շեշտեց, որ արդեն ամիսներ շարունակ տարբեր երկրների հայտարարությունները միմյանց հակասում են․ ոմանք ասում են՝ զորք կուղարկեն, մյուսները՝ չեն ուղարկի։

«Սա մի տեսակ աբսուրդ գործընթաց է, որն իրական հիմք չունի։ Եթե որևէ համաձայնություն էլ գոյություն ունենար, արդեն կհստակեցվեր։ Հիմա պարզապես տարբեր երկրներ քննարկում են՝ Ուկրաինայի անվտանգության համակարգը պատերազմից հետո ինչպիսի՞ն պետք է լինի․ լինի՞ անվտանգության գոտի, զորք ուղարկե՞ն, թե՞ ոչ։ Բայց դրանք օդում կախված քննարկումներ են»,- նշեց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հատկապես Ֆրանսիայի հայտարարությունը որևէ լուրջ հիմք չունի։

«Ֆրանսիան ինքն էլ հստակ չի պատկերացնում՝ ինչ է ուզում։ Ռուսաստանն էլ հստակ հայտարարում է, որ օտարերկրյա զորքերի ներկայությունը Ուկրաինայում իր համար անընդունելի է և չի կարող ընդունել որևէ անվտանգության համակարգ, որտեղ ինքը ներգրավված չէ։ Այս պայմաններում զորք ուղարկելու մասին հայտարարությունները պարզապես խոսքեր են»,- ընդգծեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է այն մտավախություններին, թե նման քայլը կարող է համաշխարհային պատերազմի հանգեցնել, Դանիելյանն ասաց․ «Ոչ ոք նման ռիսկի չի գնա։ Եթե համաշխարհային պատերազմի վտանգ առաջանար, ոչ մի երկիր զորք չէր ուղարկի Ուկրաինա։ Այնպես որ՝ այս ամենը դատարկ խոսակցություններ են»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում