copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 09:22 06-09-2025

Փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել սոցցանցի իր էջում, անդրադառնալով Տոկիոյում արված իր տեսանյութերի արձագանքներին։

«Տեսա, որ Տոկիոյի փողոցներում ծխելու արգելքի և աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել։

Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք։

Ընդ որում, նման ռազմավարությամբ առաջնորդվելը չի նշանակում փորձել մեկ կամ երկու տարում հասնել այդ նույն կետին։ Դա անհնար է։ Նման ռազմավարությամբ գնալը նշանակում է 5-ից 10 տարում հասնել այդ կետին։

Եթե 10 տարում էլ չստացվի, շարունակել այնքան, մինչև ստացվի։
Բայց պիտի մեր մտքում այսօր որոշենք, որ հասնելու ենք այդ կետին։ Բոլորով, ժողովրդով, ամենքով»,- գրել է վարչապետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից