copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:16 05-09-2025

Թուրքիան հերքում է իսրայելցի նախարարի դեմ ծրագրվող սպանության հետ կապը

Իսրայելական «The Times of Israel» և «Jerusalem Post» թերթերը գրում են, որ Իսրայելի հատուկ ծառայությունները կանխել են ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի դեմ ծրագրված սպանությունը։

Ըստ այդմ՝ Իսրայելի հետախուզական «Şin Bet» ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում կան ձերբակալված կասկածյալներ, ովքեր հրաման են ստացել Թուրքիայում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչներից։

Իսրայելական կողմը նաև պնդել է, որ մահափորձը նախատեսվել է իրականացնել անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։

Թեմային արձագանքել է Թուրքիայի նախագահականի «Կեղծ ինֆորմացիայի դեմ պայքարի» կենտրոնը՝ շեշտելով, որ ձերբակալվածները Թուրքիայի հետ ոչ մի կապ չունեն։

«Իսրայելի որոշ մեդիա կազմակերպություններում իսրայելցի նախարարի դեմ ծրագրված սպանության վերաբերյալ տեղ գտած լուրերում մեր երկրի անվան շոշափումը Թուրքիայի դեմ վարվող միտումնավոր ապատեղեկատվական գործունեության արդյունք է»։

Բացի այդ թուրքական կողմի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական մամուլում որպես նոր զարգացում ներկայացվող իրադարձությունն իրականում կապված է 8 ամիս առաջ տեղի ունեցած մի դեպքի հետ։

«Բացի այդ, Կարմիր խաչի ներկայացուցիչները հաստատում են, որ ձերբակալված անձինք հայտարարել են՝ Թուրքիայի հետ որևէ կապ չունեն»։

Հայտարարության վերջում թուրքական կողմն ընդգծում է, որ այս լուրի իրական նպատակը միջազգային հանրության շրջանում Թուրքիայի նկատմամբ մոլորեցնող ընկալում ձևավորելն է և այդպիսով նաև Թուրքիայի պաղեստինյան քաղաքականությանը վնասելը։

«Հանրությանը և համապատասխան կառույցներին կարևորությամբ է տեղեկացվում, որ չպետք է վստահեն Թուրքիային թիրախավորող այս ապատեղեկատվական ու սև քարոզչական գործողություններին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին