copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:07 04-09-2025

Արցախում ոչնչացվում է մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը. Գարեգին Երկրորդ

Բռնազավթված Արցախում ոչնչացվում և վնասվում է մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությունը։ Ինչպես հայտնում է Մայր աթոռը, այս հայտարարությունն արել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակին նվիրված համաժողովի ժամանակ։

«Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը մեկնարկել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։

«Նիկիական տիեզերաժողովը 1700 տարի անց համախմբել է ձեզ մի երկրում, որ անասելի հալածանքների, նեղությունների և փորձությունների է ենթարկվել հանուն Քրիստոսի։ Այսօր էլ մեր ժողովուրդը փորձությունների միջով է անցնում»,- իր բացման խոսքում ասել է կաթողիկոսը։
Նա անդրադարձել է 2020թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, որի հետևանքով հազարավոր հայորդիներ զոհվեցին ու հաշմանդամ դարձան, իսկ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվեց ողջ բնակչությունը։

Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ Ադրբեջանում այսօր է շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն ու այլ ռազմագերիներ։

«Բռնազավթված Արցախում ոչնչացվում և վնասվում է մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությունը, պատմական սրբավայրերը, նաև յուրացվում ոչ հայկական լինելու կեղծ պատճառաբանությամբ»,- ասել է կաթողիկոսը` հավելելով, որ աշխարհում այսօր տիրող ցավալի պատկերի հանդիման առավել հրամայական է դառնում եկեղեցիների համագործակցության ոգու դրսևորումը, քանի որ միասնական ջանքերի միջոցով է հնարավոր կանխել եղեռնագործությունները, դադարեցնել դժբախտությունները։

Նշենք, որ սեպտեմբերի 4-7-ն անցկացվող համաժողովին մասնակցում են Հայոց եկեղեցու նվիրապետական աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունների, ինչպես նաև քույր եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։

Քառօրյա համաժողովին բանախոսություններով ու զեկույցներով հանդես կգան արևելյան ուղղափառ, ուղղափառ, կաթոլիկ, լյութերական և այլ եկեղեցիների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։

Հավաքի նպատակն է համախմբել երիտասարդ հոգևորականների՝ համատեղ խորհելու եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ուսումնասիրելու Նիկիական հավատամքի իմաստն ու արդիականությունը մեր օրերում և խթանելու եղբայրության ու համագործակցության ոգին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ