copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:54 03-09-2025

Մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին․ Պուտին

Ուկրաինան, ինչպես և մյուս երկրները, իրավունք ունի ընտրել անվտանգության ապահովման իր համակարգը, բայց ոչ Ռուսաստանի հաշվին:

Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր անվտանգության ապահովման համակարգը։ Դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային»,- ՉԺՀ կատարած այցի արդյունքներով լրագրողներին ասել է Պուտինը։

«Բայց դա նաև նշանակում է, որ մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի, տվյալ դեպքում՝ ՌԴ-ի անվտանգության հաշվի»,- ընդգծել է նա:

«Մենք միշտ դեմ ենք եղել, որ Ուկրաինան լինի այդ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, բայց երբեք կասկածի տակ չենք դրել նրա իրավունքը՝ զբաղվել իր տնտեսական, տնտեսական գործունեությամբ այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Այդ թվում՝ դա վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը», – ընդգծել է ՌԴ նախագահը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի