copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:34 03-09-2025

Բաքվի բանտում գտնվող մարդիկ են ծայրահեղ քայլերի դիմում՝ գրավելու միջազգային հանրության ուշադրությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանում պահվող հայ գերիներից Վիգեն Էուլջեքջյանը 20 օրից ավելի է՝ հացադուլի մեջ է:

Վերջինիս կինը հայտնել է, որ այդ մասին նա տեղեկացել է հեռախոսազանգով ամուսնու հետ խոսելիս:

Մեր հայրենակիցն այդ քայլով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի և նրանց ճակատագրի վերաբերյալ:

Կեղծ խաղաղությունից և բարեկամությունից խոսող դերակատարները լուրջ քայլեր չեն ձեռնարկում Ադրբեջանում գտնվող գերիների, ռազմագերիների իրավունքների պաշտպանության և հայրենադարձության ապահովման ուղղությամբ ու ստիպված այնտեղ գտնվող մարդիկ են ծայրահեղ ու իրենց կյանքի համար վտանգավոր քայլերի դիմում:

Ազատությո՛ւն Վիգենին ու ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան