copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 18:44 03-09-2025

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դատապարտվել է ազատազրկման՝ զենք պահելու մեղադրանքով

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, որը երեք պատերազմի մասնակից է, դատապարտվել է ազատազրկման՝ զենք պահելու մեղադրանքով։ Վերաքննիչ քրեական դատարանը Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես պատիժ սահմանված 1 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու որոշումը բեկանել է՝ սահմանելով ռեալ ազատազրկում։

Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Հարություն Պետրոսյանի, նախօրեին հրապարակել է վճռի եզրափակիչ մասը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը մասամբ։ Ըստ այդմ՝ պատժի կրումից պայմանական ազատումը վերացվել է և որպես պատիժ նշանակվել ազատազրկումը՝ 1 տարի 10 ամիս ժամկետով։