copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:42 16-10-2021

Իրանի ԿԲ նախկին ղեկավարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով

Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Վալիոլա Սեյֆը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին հայտարարել է երկրի դատական ​​իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհոլլա Խոդաեիանը:

«Սեյֆը, որն այդ պահին զբաղեցնում էր Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը, <...> մեղադրվում է $159,8 մլն-ի և €20,5 մլն-ի ապօրինի վաճառքի համար պայմաններ ստեղծելու, ինչպես նաև անփութության ու չարաշահման համար և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման»,- Խոդաեիանի խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը:

Բացի դրանից, դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սեյեդ Ահմադ Արագչիին՝ արտարժույթի անօրինական գործարքների համար:

Սեյֆը Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2013-2018 թվականներին՝ նախագահ Հասան Ռոհանիի օրոք (2013-2021):

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում