copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:18 02-09-2025

Մենք միջանցք եզրույթի բովանդակությանն ենք դեմ, թե չէ անունն ինչ ուզում է լինի. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սրանց թվում է, թե մենք «զանգեզուրյան միջանցք» եզրույթի դեմ ենք պայքարում ու եթե վաղը Ալիևը նույն բովանդակությամբ բայց TRIPP անվանումը օգտագործի, ուրեմն դրան դեմ չենք լինի։

Տիկնայք և պարոնայք մանիպուլյացիայով իշխանությունը տակով արածներ, մենք միջանցք եզրույթի փիլիսոփայությանն ենք դեմ, կրկնում եմ` փիլիսոփայությանը, բովանդակությանը, թե չէ անունն ինչ ուզում է լինի։

ՀՀ ինքնիշխանության ներքո գործող ճանապարհին` ի տարբերություն միջանցքի, կարող են ցանկացած պահի ՀՀ որոշմամբ`

փոխվել երթեւեկության կանոնները
փոխվել երթուղին,
դադարեցնել երթևեկությունը
սահմանվել առանձնակի հսկողության ռեժիմ,

կատարվել մաքսային գործառնություններ,
անխոչընդոտ կատարվել անձնագրային ռեժիմի հաստատում և ստուգումներ,
սահմանվել երթևեկության վճար կամ փոխել վճարի չափը ՀՀ կառավարության որոշմամբ,
փոխվել ճանապարհի կարգավիճակը,

որոշակի տեսակի ապրանքների փոխադրման վրա արգելք սահմանել,
կատարվող վարչական իրավախախտումների համար կատարել վարչարարություն ՀՀ օրենսդրությանն համապատասխան,

քրեական հանցագործություների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված անհետաձգելի գործողությունների կատարում առանց խոչընդոտների,

միջազգային կամ ՀՀ օրենսդրությամբ հետախուզում հայտարարված անձանց, տրանսպորտային միջոցների և այլն, նկատմամբ օրենքով սահմանված անհետաձգելի գործունեությունների կատարում...

Գուցե կան նաև այլ կետեր պետության ինքնիշխանությունը և իրավազորությունը հաստատող, բայց առնվազն այս կետերից թեկուզ մեկի բացակայությունը կնշանակի միջանցքային էլեմենտով ճանապարհ։ Եթե սրանցից մի քանիսն են բացակայում ՀՀ իրավազորությունից, ապա վստահաբար մենք խոսում ենք միջանցքի մասին, ինչպես հայտարարում է թշնամի երկրի բռնապետը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում