Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 19:10 02-09-2025

ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների վերջին երկու փուլերն արդյունք չեն տվել. Իրանի ԱԳՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Իրանի բանակցությունների վերջին երկու փուլերը վերջնական արդյունք չեն տվել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում։

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Պաշտոնյան նշել է, որ ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների շարունակման վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։ Բաղային քննադատել է «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) գործողությունները, որոնք ձեռնարկվում են Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման ուղղությամբ՝ դրանք անվանելով «խիստ անպատասխանատու և իրավաբանորեն անհիմն» և զգուշացնելով, որ դրանց հետևանքները կարտացոլվեն բազմաթիվ ոլորտներում։

«Մինչ այժմ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալի մակարդակով երկու փուլով հանդիպումներ են անցկացվել Իրանի արտաքին գործերի նախարարության և Ատոմային էներգիայի կազմակերպության իրանցի պաշտոնյաների հետ, սակայն վերջնական արդյունքների չենք հասել»,- ասել է Բաղային։

Նա հավելել է, որ ԱԷՄԳ տեսուչների մուտքն Իրան միայն Բուշերի միջուկային ռեակտորում վառելիքի բեռնման գործընթացը դիտարկելու համար էր, և այն իրականացվել է միջազգային կանոնակարգերի համաձայն՝ կայանի գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

«Ներկայում Իրանում ԱԷՄԳ-ի ոչ մի տեսուչ չկա, սակայն Իրանի և գործակալության միջև հաղորդակցությունը շարունակվում է։ Իրանը վերահաստատել է իր հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և Համապարփակ անվտանգության մասին համաձայնագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին՝ շարունակական կապեր պահպանելով Վիեննայում իր առաքելության միջոցով»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել