copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:00 02-09-2025

Փաշինյանն ասում է, որ լավ սովորելը լավ ուտելու երաշխիքն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անունից ուղերձ է հղել դպրոցականներին՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրելով լուսանկար, որի վրա գրված է՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Թեև շատերը այն ընկալել են որպես սովորական հորդոր սովերելու մասին, սակայն շատ մասնագետներ բարձրաձայնում են այդ ձևակերպման գաղափարական ենթատեքստի մասին։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ այն այն ամբողջությամբ տեղավորվում է կրթության ոլորտում վարվող քաղաքականության շրջանակներում։


/Ատոմ Մխիթարյան․ կրթության փորձագետ/

«Կարգախոսն ուղղակի կապված է նյութապաշտության հետ։ Ըստ էության՝ ասվում է, որ լավ սովորելը լավ ուտելու երաշխիքն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Նման կարծիք են հայտնում նաև մի շարք մանկավարժներ, նկատում, որ նման շեշտադրումը, որտեղ ուսումը դիտարկվում է առավելապես նյութական նկատառումներից, լի է վտանգներով և չի խթանում խորքային կրթությունը, այն վերածելով նյութական բարեկեցության գործիքի՝ առանց հոգևոր և բարոյական արժեքների։

Հանրության մի մասի կարծիքով էլ՝ «Կրթվելը նորաձև է» շարժման գլխավոր բանախոսի կողմից Գիտելիքի և դպրության օրվա առթիվ մեկ տողանոց այս ուղերձը վկայում է, որ նա կրթության արժեքի ու նշանակության վերաբերյալ բովանդակային ասելիք չունի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ