Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 11:42 02-09-2025

Խափանո՞ւմ, թե՞ անփութություն․ Արդարադատության նախարարությունում չգիտեն՝ որն է ՀՀ պետական լեզուն

Այն, որ պետական գերատեսչությունների հետ կապ հաստատելը հեշտ գործերից չէ, դա գաղտնիք չէ, սակայն պետական կառույց զանգահարել ու ոչ միայն պատասխան չստանալ, այլ նաև սկզբում ռուսերեն, հետո անհասկանալի օտար լեզվով ինչ-որ ձայնային հաղորդագրություն լսել, դա արդեն մեկ այլ «նվաճում է»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որոշակի հարցերի պատասխան ստանալու համար, սակայն մեր զանգերը ոչ միայն անպատասխան մնացին, այլ նաև սկզբում ռուսերենով, հետո էլ ինչ-որ անհասկանալի լեզվով ձայնային հաղորդագրություն հնչեց։ Ստացվում է՝ ՀՀ Արդարադատության նախարարություն զանգահարելու փորձերն այժմ ավելի շատ հիշեցնում են գլուխկոտրուկ։

Խնդիրը խիստ մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է հենց արդարադատության ոլորտը կարգավորող գերատեսչությանը։ Քաղաքացին, ով դիմում է նախարարություն՝ իր իրավունքները պաշտպանելու կամ պարզաբանում ստանալու ակնկալիքով, բախվում է լռության կամ օտարալեզու պատասխանի։ Այս իրավիճակը առաջ է բերում մի շարք արդարացի հարցեր․ «ինչպե՞ս կարող է արդարադատության նախարարությունը հասանելի չլինել հանրությանը», «ինչու՞ է պետական կառույցի պաշտոնական կապուղու զանգերին պատասխանում օտար և անհասկանալի լեզվով մի համակարգ», «սա իրենից ի՞նչ է իրենից ներկայացնում՝ տեխնիկական խափանո՞ւմ, թե՞ անփութության հետևանք»։

Oragir.News-ը կփորձի նաև այս հարցերի պատասխանը ստանալ Արդարադատության նախարարությունից, եթե որևէ հրաշքով հնարավոր լինի կապ հաստատել նրանց հետ։ Փաստն այն է, որ պետական կառույցները պետք է լինեն առավել բաց և հասանելի։ Պետական մարմինը նախ և առաջ պետք է պատասխանի հեռախոսազանգերին։ Իսկ երբ պատասխանում է՝ խոսի պետական լեզվով,որը հասկանալի է իր քաղաքացիներին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի