Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 21:43 01-09-2025

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկկողմ հանդիպում են անցկացրել չինական Տյանցզինում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում՝ քննարկելով միջազգային օրակարգի տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ հարցը:

Հանդիպումը տևել է 2 ժամ։

Փեզեշքիանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը կնպաստի Թեհրանի և Մոսկվայի կապերի ամրապնդմանը:

«Ես լիովին կիսում եմ ձեր կարծիքն այն մասին, որ մեր հիմնական պայմանագրի ուժի մեջ մտնելը կօգնի երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, ինչպես նաև բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների ընդլայնմանը։ Այդ փաստաթուղթը վերջերս է վավերացվել Իրանի խորհրդարանում»,- նշել է Իրանի նախագահը։

Հանդիպման ընթացքում նա նաև խոստացել է, որ անձամբ կներդնի բոլոր ջանքերը Մոսկվայի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար:

Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է որ հունվարին ստորագրված նորացված միջպետական պայմանագիրը նոր մակարդակի է բարձրացրել երկու երկրների հարաբերությունները: 2024 թվականի արդյունքներով փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 13%-ով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այն աճել է ևս 11,4%-ով։ Բացի այդ, հինգ տարվա ընթացքում ՌԴ-ում սովորող իրանցի ուսանողների թիվը եռապատկվել է և կազմել 9,1 հազար մարդ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել