copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:12 01-09-2025

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմի մարտերին

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական գործընթացը։

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին դատավարության ժամանակ հրապարակվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ցուցմունքը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցնրը, Մնացականյանը իր ցուցմունքում նշել է, որ իր ծառայությունը Արցախում սկսել է 1992 թվականի սեպտեմբերին՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։ Ըստ ցուցմունքի՝ Մնացականյանն ասել է, որ նշանակվել է տարբեր պաշտոններում, իսկ 2007 թվականի մայիսից մինչև 2012 թվականի նոյեմբերը եղել է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ, այնուհետև՝ 2012 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. հունիսը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Թոշակի անցնելուց հետո նա ոչ մի տեղ չի աշխատել։

1992 թվականի սեպտեմբերից որպես սպա զինվորական ծառայություն սկսելու պահից ի վեր Մնացականյանը մասնակցել է առաջին Ղարաբաղյան պատերազմի մարտերին՝ Քարվաճառի, Ֆիզուլիի, Աղդերեի, Աղդամի և Ջեբրաիլի շրջանների ուղղությամբ՝ նշվել է նրա ցուցմունքի մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ