copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 11:47 01-09-2025

ՖԻԴԵ-ի սեպտեմբերի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է սեպտեմբերի դասակարգման աղյուսակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ու կանանց դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

Շանթ Սարգսյանը 68-րդ տեղում է, Ռոբերտ Հովհաննիսյանը` 100-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 13-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 40-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 48-րդ: