copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:09 31-08-2025

Քաղաքացին հայտարարագրման պահանջն ընկալում է որպես ճնշման դրսևորում. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման ռեֆորմը, որը պետք է մաս կազմեր համապարփակ ռազմավարական վերափոխումների, ի սկզբանե ենթադրում էր համակարգային փոխկապակցվածություն (այն նախատեսվում էր ներդնել բաժնետիրական ընկերությունների կանոնակարգման բարեփոխումների, դրանց պարտադիր ցուցակման իրավական պահանջների սահմանման, արժեթղթերի շուկայի կայացմանն ուղղված ինստիտուցիոնալ աջակցության, հանրային հետաքրքրության օբյեկտ հանդիսացող ընկերությունների իրավական կարգավիճակի հստակեցման, կորպորատիվ հարկման համակարգերի սահմանման, բաժնետեր ֆիզիկական անձանց համար հայտարարագրման նոր ռեժիմների սահմանման և այլ ռեֆորմների հետ միաժամանակ):

Սակայն ամբողջականության բացակայության պայմաններում հայտարարագրման ռեֆորմը կտրվեց իր ռազմավարական համատեքստից և վերածվեց ինքնանպատակ վարչական պրակտիկայի։ Ավելին՝ այն իրականացվեց առանց բավարար ինստիտուցիոնալ պատրաստվածության ու հանրային նախապատրաստման, ինչը բերեց լրջագույն սոցիալ-հոգեբանական դիմադրության։

Այս պարագայում քաղաքացին հայտարարագրման պահանջը չտեսավ որպես արդարության և թափանցիկության գործիք, այլ՝ որպես վերահսկողության և ճնշման դրսևորում։ Բացատրական աշխատանքի բացակայությունը, թվային հարթակների խոցելիությունն ու պետական մարմինների սպասարկման սահմանափակ կարողությունները էլ ավելի խորացրին հանրային տարակուսանքն ու դիմադրությունը։

Արդյունքում՝ իշխանությունն ստացավ ոչ թե հարկաբյուջետային կարգապահության ամրապնդում, այլ՝ հանրային վստահության նոր ճգնաժամ։

Հիմա, որքան էլ փորձ արվի կոսմետիկ ճշգրտումներով մեղմել հետևանքները, առանց ռազմավարական շրջանակի վերակառուցման՝ արդյունքը կմնա նույնը` միգուցե որոշ տեխնիկական բարելավումներով։ Սակայն, ակնհայտորեն, տեխնիկական լավացումը երբեք չի փոխարինում համակարգային արդարությանը։

Հետևաբար, փոխանակ փորձել մեկ առ մեկ բարեփոխել բեկորները, անհրաժեշտ է վերադառնալ ամբողջականության սկզբունքին՝ սկսելով նոր տնտեսական մտածելակերպի և կառուցվածքային փոփոխությունների շուրջ հասարակության հետ ազնիվ զրույց-քննարկումներից:

Ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ են համակարգային տնտեսական ռեֆորմներ, ոչ թե մասամբ արտագրած ու հատվածաբար ներդրված մեխանիզմներ։ Եվ այդ մեծ և խորքային փոփոխությունները դեռ առջևում են, դրանք իրականացվելու են: Բայց նման ռեֆորմների հիմքը պետք է լինի քաղաքական ազնվությունն ու ինստիտուցիոնալ համարձակությունը, որը հնարավոր է միմիայն քաղաքական նոր միջավայրում` իշխանափոխությունից հետո:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am