Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 9 ամիս առաջ - 13:50 31-08-2025

Խոշոր հրդեհ՝ Բալաշիխայի պահեստում. կրակի մակերեսը մոտ 4 հազար քմ է

Մերձմոսկովյան Բալաշիխայի պահեստներից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել։

ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հրդեհի մակերեսը կազմել է մոտ 4 հազար քառակուսի մետր: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Հրդեհի մարումը բարդանում է ուժեղ ծխի և պահեստի դյուրավառ նյութերի առկայության պատճառով:
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 80 մարդ և 30 միավոր տեխնիկա: