copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 13:34 31-08-2025

«Վիշապն ու փիղը պետք է միավորվեն»․ Մոդին հանդիպել է Սի Ծինփինի հետ

Հնդկաստանի վարչապետը 2019 թվականից ի վեր առաջին անգամ է ժամանել Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին:

Հնդկաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Չինաստանի հետ` հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա։ Այս մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը:

Կազմակերպության պատմության մեջ խոշորագույն ՇՀԿ գագաթաժողովն անցկացվում է Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը, դրան մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հնդկաստանի վարչապետը 2019 թվականից ի վեր առաջին անգամ է ժամանել Չինաստան։

Մոդին հիշեցրել է, որ անցյալ տարի Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում ՉԺՀ առաջնորդի հետ շատ արդյունավետ բանակցություններ է վարել, որոնք դրական ուղղություն են տվել երկկողմ հարաբերություններին:

Իր հերթին Սի Ծինփինը հայտարարել է, որ բարեկամներ լինելը ճիշտ ընտրություն է երկու երկրների համար:

«Պետք է լինել գործընկերներ, որոնք նպաստում են միմյանց հաջողությանը, որպեսզի վիշապն ու փիղը միավորվեն»,- ասել է Չինաստանի առաջնորդը:



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել