copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 12:40 31-08-2025

Պաղեստինցիները չեն կարողանում լքել Գազան՝ բժշկական օգնություն ստանալու համար

Բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդ և վիրավոր պաղեստինցիները չեն կարողացել լքել Գազայի հատվածը բուժման համար այս տարվա մարտից ի վեր, երբ խախտվել էր անկլավում հունվարից գործող հրադադարի համաձայնագիրը։

Այս մասին TASS-ի թղթակցին հայտնել է Եգիպտոսի Հյուսիսային Սինայի նահանգապետ Խալեդ Մուգավին։

«Մենք չենք կարողացել Գազայից տարհանել բուժման կարիք ունեցող որևէ մեկին հրադադարի խախտման պահից ի վեր»,- հայտարարել է նա։

TASS-ի հարցին՝ անկլավից վիրավորների տարհանման հնարավոր վերսկսման մասին մոտ ապագայում, նահանգապետը բացասական պատասխան է տվել։