copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:45 30-08-2025

Պահանջելու ենք հերքել Արցախի նախագահի վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները․ փաստաբան

«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման Երիցյանը։

«Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մենք վճռական ենք պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ»,–գրել է Երիցյանը։