copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 22:24 29-08-2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը


ՀՀ Ազգային ժողովում արդեն չորրորդ տարին է՝ անցկացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը:

Երկշաբաթյա հագեցած օրակարգով ծրագրի փակման խորհրդանշական արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ծրագիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից շրջանավարտներին հանձնել է ավարտական հավաստագրերը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է ծրագրի հաջողված լինելու հանգամանքը եւ համոզմունք հայտնել, որ դասընթացի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները վճռորոշ նշանակություն կունենան երիտասարդների մասնագիտական կողմնորոշման հարցում: Դավիթ Առաքելյանի խոսքով դասընթացը յուրօրինակ հնարավորություն էր՝ տեղում ծանոթանալու պետական համակարգին, օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին ու խնդիրներին: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հաջողություններ է մաղթել պատանիներին ուսման եւ հետագա գործունեության մեջ:

«Ամառային դպրոց» ծրագրի նպատակն է Երեւանի եւ հանրապետության մարզերի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել խորհրդարանի գործունեությանը, կառուցվածքին, Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված լիազորությունների իրականացման մեխանիզմներին, պետական այլ կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունն օրենսդրական գործընթացների վերաբերյալ:

Այս տարի ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել հանրապետության մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցների 350 աշակերտ, որոնցից 55-ն էր հաղթահարել մրցութային փուլը:

Երկշաբաթյա դասընթացի շրջանակում աշակերտները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների, ԿԳՄՍ նախարարի, ՍԴ դատավորի, ԿԲ նախագահի, ԿԸՀ նախագահի, Ֆինանսների նախարարի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՄԱԶԾ ներկայացուցիչների հետ:

Մասնակիցներն այցելել են Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի տուն-թանգարաններ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Կրթամշակութային ծրագրի շրջանակում նրանք եղել են Ազգային ժողովի թանգարանում ու գրադարանում, Ազգային գրադարանում հանդիպել են ժամանակակից գրողների հետ, այցելել են Հանրային հեռուստաընկերություն, Ազգային պատկերասրահ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պատանիները դիտել են Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը, իսկ Հայաստանի նկարիչների միությունում՝ «Վինսենթ Վան Գոգի եւ Գուստավ Կլիմտի կտավներով» մուլտիմեդիա ցուցադրությունը:

Երկշաբաթյա ծրագիրը նաեւ սպորտային օր է ունեցել. Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցում աշակերտները խաղացել են «Փադդըլ» եւ ֆուտբոլ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը