Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 11:15 29-08-2025

Մահացել է հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը


93 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը։ Այս մասին հայտնել է «Մեծ թատրոնը», փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Շչեդրինի ստեղծագործությունները՝ օպերաները, բալետները և սիմֆոնիկ ստեղծագործությունները, տասնամյակներ շարունակ մեծ հաջողությամբ կատարվել են աշխարհի բոլոր խոշոր բեմերում։