Ուղիղ եթեր

Սկանդալային ձերբակալություն, «Հայաստան» խմբակցությունն անվստահություն կհայտնի դատախազին․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ ակտիվացել են նաեւ արտախորհրդարանական ուժերը։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրենց գործունեությունը հիմնականում ծավալվում է մարզերում, մասնավորապես՝ Փարաքարում, Նոյեմբերյանում, Տաթեւում, որտեղ կուսակցությունն արդեն իշխանություն ունի։ Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ թեկնածուի հարցը դեռեւս որոշված չէ. «Ժամանակ ունենք առավել արդյունավետ մեխանիզմով հանդես գալու համար», – ասաց նա՝ չբացառելով նաեւ այլ ուժերի հետ համախմբումը, եթե լինի արժեքների ու գաղափարների շուրջ համակարծություն։ Փողոցային պայքար այս պահին չեն պլանավորում։

Հրապարակ օրաթերթը գրում է․ «Դվին» հյուրանոցային համալիրում այսօր տեղի են ունենալու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման շնորհանդեսը եւ համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը։

Չնայած նախաձեռնողները որոշել են մինչեւ վերջին պահն ինտրիգ պահել եւ չմանրամասնել իրենց անելիքների եւ մարտավարության ու հատկապես` քաղաքական ուժի անդամների մասին, սակայն տեղեկացանք, որ համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատուն Նարեկ Կարապետյանն է՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահը, Կարեն Կարապետյանի կրտսեր որդին։

Իսկ այսօր խումբը հայտարարելու է առաջիկա անելիքների, իրենց տեսլականի մասին, հայտարարվելու է, որ շարժումն ապաքաղաքական է, ընդգրկվելու են արհեստավարժ մասնագետներ՝ բոլոր ոլորտներից, որոնք ախտորոշելու են իրավիճակը եւ արձանագրելու են առաջնահերթությունները՝ տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են երկրում դրական փոփոխությունների հասնելու համար։

Այդ ամենից հետո կգա քաղաքական հանգուցալուծման պահը, շեշտելու են, որ պարտադիր չէ՝ այն մարդիկ, ովքեր այսօր շարժման մաս են կազմելու, տեղ ունենան քաղաքական թիմում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, հայտարարել է, որ նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ըստ խմբակցության ներկայացուցիչների՝ այս քայլը պայմանավորված է դատախազի՝ սահմանադրական լիազորությունների խախտմամբ եւ քաղաքական չեզոքության բացակայությամբ։
Ընդդիմադիրները մեղադրում են գլխավոր դատախազին շինծու քրեական վարույթներ հարուցելու համար՝ ընդդիմադիր պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Ըստ խմբակցության՝ դատախազը վերջին տարիներին մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացել ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, սակայն այդ գործերից շատերը չեն հասել անգամ դատարան, ինչը, ըստ նրանց, վկայում է քաղաքական պատվերի առկայության, գործերի դատարկության մասին։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ աղմկահարույց ձերբակալություն է տեղի ունեցել ՀՀ դիվանագիտական կորպուսում, որը փորձել են գաղտնի պահել։

Ավստրիայում ՀՀ հյուպատոս ոմն Աշխեն Ալեքսանյանի՝ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում ձերբակալել են:

Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն է իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն են ուսումնասիրվել, փաստաթղթեր են զննվել։

Եվ որոշվել է այս ձերբակալությունը գաղտնի պահել, քանի որ այն մեծ սկանդալի առիթ կարող է դառնալ։

Բանն այն է, որ որեւէ մեկին դիվանագիտական կորպուսում բարձր պաշտոնի նշանակելուց առաջ ԱԱԾ-ն ստուգում է նրա անցած ուղին, կասկածելի կապերը եւ այլն: Նշանակումն արվում է միայն համապատասխան մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որի արդյունքները զեկուցում են նշանակողին։

Հիմա ստացվում է, որ կա՛մ թերացել են, ինչը պատասխանատվության հարց է առաջացնում, կա՛մ էլ նշանակողներն են աչք փակել ինչ-ինչ հանգամանքների վրա։

Եվ ծածկադմփոցի շրջանակներում էլ համացանցից, բոլոր բաց աղբյուրներից ուղղակի վերացրել են Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ տեղեկատվությունն ու անգամ նշանակման մասին պաշտոնական լուրը։

Բայց ԱԳՆ համակարգի հին աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ լավ է ճանաչում Աշխենին, նա սկզբում քաղծառայողի հաստիքի վրա էր, ապա աշխատանքի անցավ ԱԳՆ հյուպատոսական բաժնում եւ դիվանագետի կոչում ստացավ, որից հետո այլեւս տեղեկություն չունի նրա մասին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել