copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 19:58 27-08-2025

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի «Ավետում» կաթոլիկ դպրոցում կրակոցներ են հնչել, հաղորդում է NBC News-ը։

Կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ կրակողը, կան տասնյակ վիրավորներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը տեղեկացվել է «ողբերգական կրակոցների» մասին:

«Տեղեկացված եմ ողբերգական կրակոցների մասին: Սպիտակ տունը կշարունակի հետևել այս սարսափելի իրավիճակին: Միացեք ինձ, աղոթենք բոլոր տուժածների համար»,- գրել է Թրամփը։

Ամենից շատ դիտված