Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 18:59 21-11-2021

Երուսաղեմում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր

Երուսաղեմի Հին քաղաքում հրազենային հարձակում է տեղի ունեցել։ Ահաբեկիչը սպանվել է։ Զոհվել է խաղաղ բնակիչ, չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է NEWSru.co.il տեղական պարբերականը։

Ահաբեկչության մասին հաղորդումը ստացվել է կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, առավոտյան ժամը իննի մոտ։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները երկուսն են եղել։

Հարձակումը տեղի է ունեցել Շղթայական փողոցում (Տաճարի լեռան մոտ), որը բաժանում է մահմեդական թաղամասը հրեականից։

«Հինգ մարդ վիրավորվել է. մեկ քաղաքացիական անձ մահացել է, ևս երկու քաղաքացի վիրավորվել են (մեկը միջին ծանրության, մյուսը՝ թեթև վիրավորվել), երկու ոստիկան՝ թեթև վիրավորվել։ Կրակող ահաբեկիչը սպանվել է, նրա հանցակիցը դիմել է փախուստի, ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկրորդ ահաբեկիչը հետախուզվում է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից