copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 18:29 27-08-2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 313-ի

Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվն ավելացել է ևս 10-ով՝ հասնելով 313-ի, որոնց թվում 119-ը երեխաներ են։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտարարել է, որ Գազայում օգնության մատակարարումները վերջին երկու շաբաթների ընթացքում նվազել են, և բժշկական սարքավորումներ չեն հասել Գազա։

«Գազայում մեկ միլիոն երեխա վտանգի տակ է թերսնման 5-րդ փուլ մտնելու համար։
Գազա քաղաքում կես միլիոն մարդ իրական սովի առջև է կանգնած»,- նշվել է հայտարարության մեջ։
Գազայի առողջապահական աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ օգոստոսի 27-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 26 պաղեստինցի։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան