copy image url
Հայտարարագիր 10 ամիս առաջ - 22:00 27-08-2025

Բնակարան, հողամաս, մեքենա, մոտոցիկլետներ, 13․2 մլն եկամուտ․ երբեմնի DJ Էդուարդ Աղաջանյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Էդուարդ Աղաջանյանը նախքան 2018-ի իշխանափոխությունը մայրաքաղաքի ակումբներից մեկում աշխատել է որպես DJ։ 2017-2018 թվականներին նա եղել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2021 թվականի հունվարը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքում վերջինս ընտրվել է ԱԺ պագամավոր՝ ՔՊ-ի համամասնական ցուցակով, ավելին՝ որոշ շրջան ղեկավարել նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը։

Որպես անշարժ գույք՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը նա նվիրատվություն է ստացել 2001 թվականի ապրիլի 11-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որը գնել է 2013 թվականի ապրիլի 9-ին։

Բացի այդ, նա տարվա ընթացքում ձեռք է բերել ևս 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որին փաստացի տիրապետում է 90 օրից ավելի։ Տարեվերջին ՔՊ-ականի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Աղաջանյանը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2013-ի մարտի 15-ին, ինչպես նաև 2013 թվականի արտադրության Parvaz GL և 2020 թվականի արտադրության YAMAHA մոտոցիկլետներ՝ գնված համապատասխանաբար 2014 թվականի սեպտեմբերի 30-ին և 2021 թվականի մարտի 15-ին։ Տարեվերջին նրա տրանսպորտային միջոցները նույնությամբ պահպանվել են։

Աղաջանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 192․897,41, տարեվերջին՝ 2 մլն 299․860 դրամ։

Վերջինս տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է նաև 350 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջի դրությամբ զրոյացել է։

Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտը 2024-ին կազմել է 13 մլն 203․612,68 դրամ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Աղաջանյանը 100% բաժնեմաս է հայտարարագրել «Էքսիփէդ» ՍՊԸ-ում է, որը ձեռք է բերել 2014 թվականի սեպտեմբերի 17-ին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել