copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 27-08-2025

ՔՊ-ականներն արշավում են սյունիքի մարզպետի դեմ. Հրապարակ

Ռոբերտ Ղուկասյանի՝ Կալավանցու, Սյունիքի մարզպետ նշանակվելու օրվանից որոշ ՔՊ-ականներ խանդով են վերաբերվել եւ մշտապես «փորել» մարզպետի տակը՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կազատվի «օտար» մարդուց եւ երդվյալ ՔՊ-ականներից մեկին Սյունիքի մարզպետ կնշանակի։ Ղուկասյանի դեմ, ՔՊ առաջիկա համագումարին ընդառաջ, նոր արշավ է սկսվել։ Մեզ պատմեցին, որ վարչության անդամի թեկնածուների՝ Սյունիք այցի ընթացքում որոշ ՔՊ-ականներ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ոչ այնքան իրենց՝ ՔՊ կուսակցության հետ կապված տեսլականն ու ծրագրերն են քննարկել, որքան մարզպետի հեռանալ-չհեռանալու հարցը։ Կապանի ՔՊ-ականներից մեկը, ասում են, բարձրաձայնել է մարզպետի հեռացման հարցը, վարչության անդամի թեկնածու Արսեն Թորոսյանը խոստացել է, որ եթե իրեն ընտրեն, ապա ինքն այդ հարցը կբարձրաձայնի կուսակցության ղեկավար մարմնում։ Մեր աղբյուրներն ասում են, որ շարքերի՝ մարզպետի նկատմամբ դժգոհության հետեւում հայտնի զույգն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ՔՊ-ական պատգամավոր, Հարությունյանի մերձավոր, կապանցի նկարիչ Դավիթ Դանիելյանը։ Ի դեպ, երկուսն էլ ներկա են եղել այդ հանդիպմանը, սակայն զգուշավոր լռություն են պահպանել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի