copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:23 26-08-2025

ՄԻՊ-ը դպրոցականների հետ հանդիպմանը խոսել է մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ:

Հանդիպմանը մասնակցել է 55 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։

«Այսօր հիմնականում խոսելու ենք մարդու իրավունքների խնդիրների շուրջ։ Ես այստեղ եմ ոչ միայն որպես Մարդու իրավունքների պաշտպան, այլև որպես մարդ, ով դպրոցական և ուսանողական տարիներին էլ բավականին ակտիվ է եղել հանրային կարևորություն ներկայացնող խնդիրները հասցեավորելու առումով։ Իմ գործունեության ընթացքում ձևավորել եմ մի շարք կարևոր սկզբունքներ և գաղափարներ, որոնք վերաբերելի են, այդ թվում` էթիկական չափանիշներին, և որոնք ուղղորդող եմ համարում այս ոլորտում», – ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը խոսել է մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների մասին:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը երեխաների հետ, ի թիվս այլնի, քննարկել են խտրականություն դեմ պայքարին, վաղ և հարկադիր ամուսնություններին, մարդու իրավունքների կրթությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, ընտանեկան բռնության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերելի և այլ հարցեր:

Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներին։

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի