Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 23:13 25-08-2025

Ադրբեջանցիները մեր գյուղից լավով են գնացել, ինչը չենք կարող ասել Բաքվի ու Սումգայիթի հայերի մասին

Ջուլիետա Սուքիասյանը 1993 թ. ապրում է Արեգնադեմ գյուղում։ Ամասիայի շրջանի Ձրաձոր գյուղից են տեղափոխվել։ Տիկին Ջուլիետան հիշում է, որ ժամանակին նորմալ են եղել ադրբեջանցիների հետ հարաբերությունները, նույնիսկ ադրբեջանցիներին ճանապարհելն էլ է լավ ավարտով եղել։

«Ադրբեջանցիները մեր գյուղից լավով են գնացել, ինչը չենք կարող ասել Բաքվի ու Սումգայիթի հայերի մասին, ովքեր թալանված ու խոշտանգված են եկել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ջուլիետա Սուքիասյանը։

Նա անտրամաբանական է համարում ադրբեջանցիների հետ հարաբերությունների նորմալացումը. «Ադրբեջանցին ու հայը միասին չեն կարող նույն գյուղում ապրել»։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված