copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:49 25-08-2025

Պռոշյանում վարորդը «Volvo»-ով բախվել է թիվ 520 երթուղին սպասարկող «ГАЗель»-ին․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Հրայր Ղ․-ն իր վարած «Volvo» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Սարիբեկ Մ․-ի վարած Երևան-Ղազարավան թիվ 520 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի միկրոավտոբուսին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված