copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:24 25-08-2025

Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է «անխոչընդոտ» ձեռք գցել Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Օրերս Թուրքիայում տեղի է ունեցել Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու նոր երկաթուղու հիմնարկեքը, որը պետք է միացնի Նախիջևանը Թուրքիային, և որն այդ երկրի տրանսպորտի նախարարը բնորոշել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծման գործնական առաջին քայլերից։

Մոտ 2,7 մլրդ դոլար արժողությամբ և 224 կմ երկարությամբ այս ուղին գրեթե նույնությամբ կրկնում է համարյա նույն երկարության մեծ մասամբ Հայաստանով անցնող՝ արդեն իսկ առկա Երասխ-Արմավիր-Գյումրի-Կարս երկաթգիծը։

Այսինքն, սա ուղղակի ցուցիչ է առ այն, որ այլընտրանքային նշված երկաթգծով թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է այս մասով Հայաստանին դուրս թողնել նույնիսկ թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել մեր երկրի Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին միայն, այսպիսով փաստելով, որ Հայաստանի իրական ապաշրջափակման որևէ նպատակ չունի։

Կից՝ «Անադոլու» գործակալության հրապարակած՝ նոր երկաթուղու «քարտեզն» է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ