copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:39 25-08-2025

Գազայի հիվանդանոցին իսրայելական հարվածներից զոհված լրագրողների թիվը հասել է 5-ի

Գազայի հատվածի «Նասեր» բժշկական համալիրը հայտնել է ևս մեկ լրագրողի զոհվելու մասին։ Այսպիսով, բժշկական կենտրոնի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհված լրագրողների թիվը հասել է հինգի, իսկ ընդհանուր զոհերի թիվը՝ 19-ի: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Զոհված լրագրողների թվում են Reuters-ի, NBC-ի և Al Jazeera-ի աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհված լրագրողների թիվը գերազանցում է 240-ը։

Լրագրողների միջազգային ֆեդերացիան դատապարտել է լրագրողների սպանությունը Գազայում։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել պաշտպանել Գազայում գտնվող լրագրողներին՝ նշելով, որ Իսրայելը շարունակում է իր ջանքերը՝ «Գազայում տեղեկատվությունն աստիճանաբար վերացնելու» համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ