Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 15:30 25-08-2025

Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ հաղորդում է Կրեմլը։

Պուտինը ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքները։ Մասուդ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական դիվանագիտական ​​ջանքերին։

Բացի այդ, քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: