copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 15:10 25-08-2025

Վարդան Հարությունյանի նկատմամբ կալանքի կիրառումը զուրկ է օրինական հիմքերից․ պաշտպաններ

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խմբի հայտարարությունը․

2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է նախկինում երբևէ չարատավորված Վարդան Հարությունյանը: Կարճ ժամկետում Վարդան Հարությունյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ներկայացվել է հատուկ վերանայման բողոք՝ հստակ հիմքերով և հիմնավորումներով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի կալանքի որոշման դեմ։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ամիրյանին։

Սույն քրեական վարույթն աննախադեպ է այնքանով, որ իրավապահ մարմինները փաստացի փորձում են «վերակենդանացնեն» գործ՝ արդեն իսկ կարճված վարույթի նյութերի հիման վրա, առանց անձի առնչության որևէ տվյալի։ Պաշտպանների բողոքում հիմնավորված կերպով արձանագրված է, որ Վարդան Հարությունյանի նկատմամբ կալանքի կիրառումը զուրկ է օրինական և փաստական հիմքերից։ Մեղադրանքի հիմքում դրված բոլոր հանգամանքները նախկինում արդեն իսկ ստուգվել են և քննությունն ավարտվել է վարույթի կարճմամբ։ Դատարանի կողմից կայացված որոշումը որևէ փաստական հիմնավորում չի պարունակում, իսկ Վարդան Հարությունյանի կողմից քննությանը խոչընդոտելու վտանգի վերաբերյալ որևէ իրական տվյալ առկա չէ և չի կարող լինել։

Պետք է նկատել, որ այլընտրանքային խափանման միջոցների չկիրառման որևէ հիմք կամ հիմնավորում, կամ այս ընթացքում ջանասիրության տվյալ, թե ինչու հենց կալանքը պետք է կիրառվեր առհասարակ առկա չէ, որի վերաբերյալ լրացուցիչ դիրքորոշմամբ ներկայացվելու է Դատարանին:

Վերաքննիչ դատարանը բողոքը քննության է առնում գրավոր ընթացակարգով, իսկ դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 2025 թվականի սեպտեմբերի 01-ին: Փաստաբանական խումը ակնկալում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կվերացնի ակնհայտ խախտումները՝ վերականգնելով Վարդան Հարությունյանի անձնական ազատության իրավունքը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել