Ուղիղ եթեր
Ավելին Տեսանյութ 9 ամիս առաջ - 21:30 24-08-2025

ՊարArt. Հաջողության գաղտնիքը յուրաքանչյուր աշխատանքի մեջ սերն է. Րաֆֆի Գալստյան

Oragir․News-ի «ՊարArt» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրը՝ Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանն է:

Րաֆֆի Գալստյանի հետ հաղորդման շրջանակներում խոսեցինք պարարվեստում իր անցած ճանապարհի, Վ. Խանամիրյանի շնորհիվ այս ուղին ընտրելու, Franceconcert-ի հետ համատեղ աշխատանքի, «Եթե ես կրկին պարեմ» ֆիլմում գլխավոր կերպար կերտելու և մերօրյա պարարվեստին վերաբերող այլ հարցերի շուրջ:

Րաֆֆի Գալստյանը նշեց, որ հաջողության գաղտնիքը յուրաքանչյուր աշխատանքի մեջ՝ սերն է:

«Ցանկացած մասնագիտությունում, եթե դու ճիշտ տեղում ես ու ճիշտ ես շարժվում առաջ, պետք չէ 24 ժամ աշխատել, ուղղակի պետք է ընդամենը խելացի աշխատել ,որ ճիշտ արդյունքի և նպատակներիդ հասնես»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։