Ավելին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:00 21-09-2025

ՊարArt. Թատրոնի աշխատավարձը չի պահի քեզ, եթե չսիրես բեմը․ Նարեկ Զոհրաբյան

Oragir․News-ի «ՊարArt» հաղորդաշարի հյուրն այս շաբաթ ՀՊՄՀ դասախոս, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետային խմբի արտիստ Նարեկ Զոհրաբյանն է:

Նարեկը բազմաթիվ նախագծերում է հանդես եկել, սովորել շատ հայտնի մասնագետների մոտ և, իր անցած ուղին ու փորձը համատեղելով, կարողացել է իր մշակված ծրագրով փոխանցել այդ ամենն իր ուսանողներին:

Նարեկն պարարվեստով սկսել է զբաղվել դեռ փոքր տարիքից։ Անվանի, պրոֆեսիոնալ մասնագետների մոտ սովորելով՝ նա տարվել է պարարվեստով և իրավաբանի մասնագիտության փոխարեն որոշում կայացրել ընտրել պարարվեստը՝ որպես մասնագիտություն։ Շարունակելով իր ուսումը ՀՊՄՀ-ի պարարվեստի մանկավարժություն բաժնում՝ այն ավարտելուց 2 տարի անց ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կ.Գևորգյանից ստանում է համագործակցության առաջարկ՝ աշխատելու որպես դասախոս և այն ամենը ինչ իրեն չի բավարարել ուսանողական տարիներին, Նարեկը փորձում է միահյուսել և ստեղծել այնպիսի ծրագիր, որ ամեն ինչ լինի ավելի դյուրըմբռնելի:

Նա իր խոսքում պատմում է,որ դեռ այն ժամանակ երբ համացանցը չէր ներխուժել կյանք ու չկար «ընկեր youtube»ը, ամեն ինչ հասանելի չէր ու ինչ-որ «կասետներով» ֆիլմ էին նայում, որի պարային հատվածը հետաքրքրությամբ էին դիտում ու որոշ շարժումներ վերցնում, իսկ հիմա մարդիկ ծուլացել են ու չեն աշխատում իրենց վրա:

Նարեկը նաև անդրադարձավ այսօրվա պարարվեստում տիրող խառնաշփոթին, անգրագիտությանը: Նա ասեց, ու մարդիկ չունենալով թեկուզ որևէ մասնագիտական թուղթ դասավանդում և ստեղծում են պարախմբեր ու Նարեկը այդ ամենի մեջ մեղադրեց առաջին հերթին ծնողներին, իր խոսքում նշելով. «Ես չեմ ուզում քննադատել մարդկանց ովքեր անում են այդ ամենը, նրանք աշխատում են, որովհետև ծնողները իրենց երեխաներին տանում են այդ պարախմբեր, ծնողները պետք է թույլ տան, որ իրենց երեխաները մեծանան ճաշակով, ճիշտ զարգացվածության մկաններով ու ճիշտ դաստիարակված, որովհետև դաստիրակությունը չի գալիս միայն ընտանիքից»:

Նարեկ Զոհրաբյանը պատմեց՝ Հ. Պարոնյանի թատրոնում ինչպես է սկսել իր աշխատանքը, խոսեց աշխատանքի հետաքրքրության ու կարևորության մասին՝ նկատելով, որ միայն թատրոն ներս մտնելը փոխում է նույնիսկ մարդու կեցվածքը: Նա փաստեց, որ աշխատավարձն այնքան է, որ միայն պետք է շատ սիրես այն ինչ անում ես,որ թատրոնում աշխատես:

Նա մասնակցել է բազում ֆեսթերի, նկարահանվել տեսահոլովակներում, եղել մասնակիցը հայտնի պրոեկտների, աշխատել հայտնի աստղերի հետ: Պատմեց, թե ինչքան հաճելի է մեր երգիչ-երգչուհիների հետ աշխատանքը, բայց նշելով՝ կան մարդիկ որոնց հետ անկեղծ ես բեմում։ Այս համատեքստում նա առանձնացրեց Սիրուշոյին, ում համարներից մեկում չունենալով իր պարային հատվածը, Նարեկը բեմ է դուրս եկել և իր էմոցիաները տվել հանդիսատեսին:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը