Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 14:35 24-08-2025

Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացը ժամանել է Կիև

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնի է դարձել Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումների հեռուստատեսային հեռարձակումից։

«Ռադա» հեռուստաալիքի հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է հատուկ ներկայացուցիչը մասնակցում արարողակարգային միջոցառումներին։

«Այսօր Ուկրաինայում է նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ, գեներալ Քիթ Քելլոգը»,- իր ելույթում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նույնպես այցելել է Ուկրաինա։