copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 12:58 24-08-2025

Ի դեմս Բագրատ Սրբազանի և մնացած 17 արդարների՝ այս իշխանությունը դատում է հենց հայ ժողովրդին. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«18 արդարների դատը վստահ եմ՝ դեռ երկար է քննարկվելու մեր հանրության կողմից։ Փաստաբանները, լրագրողներն ու իրավապաշտպանները արդեն իսկ բարձրաձայնել և շարունակում են խոսել բոլորիս աչքի առջև տեղի ունեցող ապօրինությունների մասին, որոնք այդ դատն առաջին իսկ պահից իրական ֆարսի են վերածել։ Ցավոք, արդեն իսկ պարզ է, որ արդարադատություն այս դատարանում չի լինելու։ Եթե անկեղծ՝ այլ ընթացք չէի էլ սպասում։

Եվ չնայած այդ «դատն» ամեն ինչ է, բացի դատ լինելուց, այնուամենայնիվ, այն նույնպես մի շարք կարևոր բացահայտումներ է արել, որոնք պետք է անպայման արձանագրել.
ա. Սրբազան Պայքարի ակտիվիստների կողմից ահաբեկչության նախապատրաստման մասին իշխանության պնդումները պարզապես ջախջախվեցին։ Այդ հեքիաթով Նիկոլը կարող է կերակրել միայն վահագնալեքսանյաններին ու արսենթորոսյաններին։ Բանականության, բարոյականության ու տրամաբանության անգամ չնչին նշույլներ ունեցող ցանկացած ոք այլևս երբեք չի հավատա, որ Բագրատ Սրբազանն ու նրա կողմնակիցները նման մտադրություն են ունեցել։

բ. Հանրությունը ուղղակիորեն ապշել է դատավորի ու մեղադրողների անբարո վարքագծից։ Մեր ժողովուրդը պարզապես չէր հավատում, որ նման մարդիկ իրապես գոյություն ունեն, իրական են և ոչ թե ինչ-որ հիվանդ երևակայության ստեղծագործության արդյունք։ Ժողովուրդը տեսավ այսօրվա արդարադատության տեսքն ու սարսափեց։

գ. ՀՀ քաղաքացիները հասկացան, որ ի դեմս Բագրատ Սրբազանի և մնացած 17 արդարների, այս իշխանությունը դատում է հենց հայ ժողովրդին՝ իր հոգևորականներով, զինվորներով, որդեկորույս ծնողներով հանդերձ։

դ. Իշխանությունները շատ հստակ ուղերձ են հղում թե՛ քաղաքական դաշտին և թե՛ ամբողջ ժողովրդին՝ այսուհետև այսպիսինն են լինելու խաղի կանոնները։ Իրավական պետության մասին բոլոր խոսքերն այլևս ավելորդություն են։ Երկրում որոշիչ է միայն Նիկոլի կամքը։ Իսկ իրավապահների ու դատավորների միակ գործն այդ կամքը, մեխանիկորեն ապօրինի վճիռներ կայացնելով, կատարելն է։

ե. Այս ամենին դիմակայելու քաղաքական և հանրային ռեսուրսը դեռևս գտնվում է ցաքուցրիվ վիճակում։

զ. Միջազգային հանրություն կոչվածը թքած ունի, թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում։ Մեր երկրում նրանց հետաքրքիր է միայն մեկ բան՝ թուրք-ադրբեջանական միջանցքը, որն ապահովելու համար նրանք ոչ միայն համաձայն են Հայաստանը բռնապետության վերածելու Նիկոլի ծրագրին, այլև աջակցում են նրան այդ գործում։

է. Ամենակարևորը՝ Բագրատ Սրբազանն ու մնացած 17 արդարները, նստած լինելով մեղադրյալի աթոռին, ավելի մեծ ազդեցություն ունեն հանրային տրամադրությունների և քաղաքական գործընթացների վրա, քան պրոցեսի մյուս մասնակիցները, հետևողներն ու դրա վրա ձեռքեր տաքացնողները։ Պատճառը պարզ է՝ արդար են, խոսում են ճշմարտության լեզվով, գաղափարական են, պատրաստ են զոհողությունների, գիտեն՝ ինչ և ինչու են անում։ Մինչդեռ՝ հակառակ կողմը միանգամայն փաստազուրկ է։

Հետևաբար՝ հաղթանակն անխուսափելի է»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել