copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:17 28-08-2025

Այսօր ևս մեկ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը. դուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ. Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Դուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ

Օգոստոսի 21-ին ևս մեկ ավելորդ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը։ Եվ դեռ ավելի ցնցող էր «մեղադրական» եզրակացությունների ուղղակի պատճենված լինելը։ Իսկ Աղվան Արշակյանի դեմ գիշատչային դրսևորումը լիովին արտահայտեց «մեղադրող» կոչվածների դահճային հոգին՝ ամեն գնով ծառայել տիրոջը՝ ուրիշների կյանքի հաշվին իրենց «տունը պահելով»։ Դուք այս օրերին ձեր ձեռքերը թաթախեցիք արդարների արյան մեջ…

Այսու, չարի դեմ այս պայքարում ևս մեկ ճակատամարտ պարտվեցինք, սակայն վստահեցնում եմ, որ հաղթելու ենք պատերազմում՝ որպես բարու, արդարության, ճշմարտության և սիրող հաղթանակ։

Մեր կյանքի թիվ 1 ահաբեկիչը գողացել է իմ, մեր կենսագրությունը, բայց դուք ձեր անարդարությամբ և ապօրինությամբ հարստացնում եք այն։

Եվ հետևաբար «քավ լիցի ինձ պարծենալ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչն է, որով աշխարհը խաչված է ինձ համար, իսկ ես՝ աշխարհի»։

Ի վերջո և փառք Աստծո, դուք մեզ հավասարապատիվ դարձրեցիք առաքյալներին, մարգարեներին, մեր հայրերին և հենց այսօր Բաքվի բանտերում տառապանքով անցնող մեր եղբայրներին և հենց Իրեն՝ մեր Տեր Հիսուսին, ովքեր դատվում էին այսպես կոչված պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանքով։

Եվ դարձյալ պիտի կրկնեմ՝ մեզ համար պատիվ է և նախընտրություն այս ճանապարհն անցնել մեր հայրերի հետ, քան բաժին ունենալ ուրացողների հետ։

Սուրբ Ներսես Շնորհալու հետ մենք էլ կրկնում ենք.

«Չար մշակողին, չար սերմանց նորին չորացո զպըտուղն» և սաղմոսի պատգամով.

Նրանք փոշի կդառնան հողմի առջև և Տիրոջ հրեշտակը կնեղի նրանց։

Նրանց ճանապարհները խավարի և գայթակղության մեջ կլինեն և Աստծո հրեշտակը կհալածի նրանց։

Եվ հետևաբար

Հաղթանակն այլընտրանք չունի…

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ