Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 19:00 23-08-2025

Ռուսական ռազմաբազան թող իրա հայրենիքը պաշտպանի, խի ա եկել ստեղ. կարծիքներ

«Հանուն հանրապետության» կուսակցության անդամները Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում բողոքի ակցիա են իրականացրել` «մարդասպան Պուտին, հեռացե'ք Հայաստանից» վանկարկումներով։

Ակցիայի մասնակիցներից շատերը նշում են, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրով ռուսական ներկայության անհրաժեշտություն չկա Հայաստանի տարածքում։

Մասնակիցներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասում է. «Ռուսական ռազմաբազան թող իրա հայրենիքը պաշտպանի, խի ա եկել ըստեղ»։

Մանրամասները` տեսանյութում․