Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 14:07 22-08-2025

Հնդկաստանում աղավնին «բերման է ենթարկվել»՝ սպառնալիք պարունակող գրության պատճառով

Հնդկաստանի Ջամմու քաղաքում ոստիկանությունը «բերման է ենթարկել» աղավնու, որի ոտքին կապված էր գրություն՝ տեղի երկաթուղային կայարանը պայթեցնելու մասին սպառնալիքով, հաղորդում է The Indian Express-ը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ թռչնին որսացել են օգոստոսի 18-ի երեկոյան՝ Կատմարիա շրջանի տարածքում, որը գտնվում է Պակիստանի հետ սահմանազատման գծի մոտ։ Ուրդու և անգլերեն լեզուներով գրության մեջ գրված էր՝ «Ազատությո՛ւն Քաշմիրին» և «Ժամանակը եկե՛լ է», ինչպես նաև նախազգուշացում կայանը պայթուցիկ սարքի միջոցով պայթեցնելու ծրագրի մասին։
Համապատասխան ուժերը խստացրել են անվտանգության միջոցառումները. կայարանը և երկաթուղային գծերը պահպանելու համար բերվել են հատուկ շներ և սակրավորներ, իսկ ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստության վիճակի։ Մասնագետները ստուգում են՝ սա կատակ է, թե՞ լավ մտածված դավադրության մաս։

Մասնագետները կարծում են, որ աղավնին կարող էին հատուկ վարժեցված լինել նման հաղորդագրություններ փոխանցելու համար։ Նրանք ընդգծում են, որ իշխանությունները ստիպված են նման դեպքերը շատ լուրջ ընդունել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան