copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 21:23 21-08-2025

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը:

«Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը:

Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել երրորդ կողմի միջնորդությամբ գումարը ստանալուն, սակայն «Սաութհեմփթոնն» այդպիսի գործարք կատարելու համար որևէ երաշխիք չի տվել:

Чемпионат-ի հաղորդմամբ Սպերցյանն անձամբ է որոշել չհեռանալ ռուսական ակումբից, և հայ ֆուտբոլիստն իր ակումբի հետ ոչ մի տարաձայնություն չունի:

«Կրասնոդարը» պատրաստ էր համաձայնության գալ «Սաութհեմփթոնի» հետ, եթե ֆուտբոլիստն անգլիական ակումբ տեղափոխվելու հստակ և ակնհայտ ցանկություն ունենար: Ֆուտբոլիստի և «Կրասնոդարի» ղեկավարության միջև զրույցների ընթացքում կողմերն ընդհանուր որոշման եկան, որ պետք է սպասեն եվրապական ակումբներից այլ առաջարկների: Նրանց միջև ոչ մի հակասություն չկա»,- գրում է աղբյուրը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ