Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 21-08-2025

Առողջություն և համբերություն․ միշտ կաթողիկոսներն են հաղթել, ոչ թե թերուսները. մաղթանքներ՝ Վեհափառին

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն է։ Մայր Աթոռը շնորհավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձը։ «Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ, արդյունաշատ հովվապետություն՝ հայոց կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ ձեռքբերումներով: Աղոթում ենք, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ զորակից լինի Նորին Սրբությանը Հայրապետական բարձրագույն առաջնորդությամբ և անխախտ կորովով երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի»,- գրել է Մայր Աթոռը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Վեհափառի ծննդյան օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։

Հարցվածների մեծ մասը առողջություն, համբերություն և երկար տարիների կյանք մաղթեց Վեհափառին։ «Իրեն առողջություն, հաջողություն, երկար կյանք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ համբերություն է մաղթում Վեհափառին։ «Առողջություն եմ ցանկանում և համբերություն։ Եվ մտածում եմ, որ ինչ-որ մի հնարքով մենք վերջապես միասնության կհասնենք։ Ինձ թվում ա, որ միշտ կաթողիկոսներն են հաղթել, ոչ թե պատահական ընտրված թերուս մարդիկ»,- նշեց նա։

«Իրեն ամենակարևորը առողջություն, հաջողություն, մեր գլխից էլ անպակաս»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ