copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:03 20-08-2025

Գյումրիում նշվել են «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և ժամատան օծման 15-ամյակը

Գյումրիում մեծ հանդիսավորությամբ նշվել է «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնման 15-ամյակը։

Նշենք, որ 2010 թվականի այս օրը տեղի ունեցավ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման և ժամատան օծման արարողությունը։ 2010 թվականի հենց այս օրն է տեղի ունեցել հուշահամալիր բացման և «Պլպլան ժամի» օծման արարողությունը։

Հուշահամալիրը նվիրված է ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս զինծառայողների հիշատակին։ «Պատվո Բլուրը» Գյումրիի տարածքում հիմնվել է 19-րդ դարում։ Քաղաքի այս հատվածը եղել է, որպես զինվորական գերեզմանատուն։

Այստեղ հուղարկավորվում էին ռուսական բանակի այն զինվորներն ու հրամանատարները, ովքեր զոհվել կամ մահացել են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ «Պատվո Բլուրում» շարքային զինվորների թաղումներն արգելված են եղել։

«Պատվո բլուրում» անցկացվել է միջոցառում, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, Գյումրիի փոխքաղաքապետերը , Տվեր քաղաքի հասարակական պալատի նախագահ Բ. Ռաբնյուկը, ինչպես նաև 102-րդ ռուսական ռազմաբազայի բարձրաստիճան սպաներ, զինվորականներ և բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ գեներալ-մայոր Ալեքսանդր Վիտալիևիչ Բեզբորոդովը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ