copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 19:02 19-08-2025

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Թուրքիայի ամենաառանձնահատուկ ռոք կատարողներից Հայկո Ջեփքինը, որն ունի հայկական արմատներ, ելույթ կունենա Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում:

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Ջեփքինը տարբերվում է իր անկրկնելի բեմական շոուներով ու յուրահատուկ ոճով։

Նշվում է, որ Ջեփքինը հոկտեմբերի 3-ից 5-ը ելույթ է ունենալու Էսքիշեհիրում անցկացվելիք «Gastro Fest»-ում, որը համարվում է Թուրքիայի խոշորագույն մշակութային ու գաստրոնոմիական իրադարձություններից մեկը։

1978-ին Ստամբուլում ծնված Ջեփքինը առաջին անգամ մեծ ճանաչում է ստացել իր «Sakin Olmam Lazım» (Ինձ հանգիստ լինել է անհրաժեշտ) ալբոմով (2005թ․), որին հաջորդել են «Tanışma Bitti» (Ծանոթությունն ավարտվեց), «Sandık» (Կարծեցինք) և այլ ստեղծագործություններ։

Ուշագրավ է, որ թուրքական լրատվամիջոցը ոչինչ չի գրում ռոք երաժիշտի հայ լինելու մասին։ Նրան ներկայացնելով որպես թուրք երաժիշտ շեշտում է, որ վերջինի համերգը մշակութային մեծ իրադարձություն է լինելու Էսքիշեհիր քաղաքում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը