Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 10:30 19-08-2025

Սկսել եմ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպման կազմակերպումը. Թրամփ

Սպիտակ տանը ես շատ լավ հանդիպում ունեցա պատվավոր հյուրերի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ սոցիալական ցանցերում։

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրեն տարբեր եվրոպական երկրներ՝ Միացյալ Նահանգների հետ համակարգված։ Բոլորը շատ ուրախ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման հնարավորության համար։

Հանդիպումներից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի պատրաստվել նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկիի հանդիպմանը, որի տեղը դեռ պետք է որոշվի։ Այդ հանդիպումից հետո մենք եռակողմ հանդիպում կունենանք, որին կմասնակցեն երկու նախագահներն էլ, և ես։ Դա շատ լավ առաջին քայլ էր գրեթե չորս տարի տևող պատերազմում։ Փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը համակարգում են աշխատանքները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»,- գրել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել