copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:10 19-08-2025

Ադրբեջանը ակնհայտորեն սադրում է թե՛ Իրանին, թե՛ ՌԴ-ին. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ակնհայտ է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարի էյֆորան բավականին բարձր է։ Այդ երկրի իշխանական փորձագիտական դաշտում ակտիվ քննարկվում է այն, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին տարածաշրջանում ընտրել է այլևս իր դաշնակիցը։ Ադրբեջանում նաև խոսում են ռուս-ուկրաիանական պատերազմի երկարման անհրաժեշտությունից, քանի որ «Ադրբեջանի սահմանների մոտ չպետք է լինի որևէ ուժեղ, գերհզոր պետություն»։

Շատ հեռու գնացող մտքեր են նաև գեներացնում՝ ակնարկելով ՌԴ-ի մուսուլմաններով բնակեցված տարածքների պատկանելությունը՝ «արդարության հաստատմամբ»։ Իսկ թե ինչ նկատի ունեն, ասելով՝ արդարության հաստատում, կարծում եմ պարզ է։ Իսկ ահա քաղաքական գործիչներ, պատգամավորներ, բաց խոսում են նրա մասին, որ Հարավային Կովկասում այսօր միակ ռեալ ուժ ունեցողը, որը կարող է կռվել ցանկացած բանակի դեմ, դա ադրբեջանական զինված ուժերն են։

Այստեղ բանալի բառը ՑԱՆԱԿԱՑԱԾ բառն է, որի հասցեատերը ինչպես ՌԴ-ն է, այնպես էլ Իրանը։ Իրենց ԱՄՆ ռազմավարական դաշնակից համարող, ավելի շուտ, այդ գրությամբ աթոռին նստած Ադրբեջանը ակնհայտորեն սադրում է թե՛ Իրանին, թե՛ ՌԴ-ին․․․»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը